«ԱրմենՏելն» աջակցեց Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսին

Այսօր «Ակադեմիա» ցուցասրահում բացվեց հայ քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը, որին աջակցեց «ԱրմենՏել» ընկերությունը:

«Կորպորատիվ սոցիալական քաղաքականության ծրագրերի շրջանակում մեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդներին, մշակույթին, տեխնոլոգիանների զարգացմանն ու կրթական ծրագրերին` միավորելով այն «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Գարեգին Նժդեհի կերպարը սերունդների համար Հայրենիքին ծառայելու վառ օրինակ է, և համոզված եմ, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ կհիշի Նժդեհին, կառաջնորդվի նրա պատգամներով, աճող սերունդն էլ ավելի խորը կընկալ նրա մեծությունը», - ասում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը ներառում է ցուցահանդեսին ներկայացված 50 արվեստի գործեր:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների միավորումը: