Անակնկալը փոխվում է Orange-ի հետ

Orange ինտերնետին մինչև հոկտեմբերի 31-ը միացող բաժանորդները 1 դրամով «Ինտերնետ հիմա» մոդեմ և հոկտեմբեր ամսվա ընթացքում 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ ստանալու հնարավորություն կունենան:

Բաժանորդներին հնարավորություն կընձեռվի նաև էականորեն մատչելի գնով ձեռք բերել նոութբուք, ինչպես նաև Kaspersky հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար:

Նրանք, ովքեր արդեն «Ինտերնետ հիմա»-ի, «Ֆլայբոքսի» կամ MyFi-ի բաժանորդ են, կստանան Kaspersky հակավիրուսային ծրագիրը 3 ամսով անվճար, որի ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար պետք է 135 կարճ համարին ուղարկել PROMO բանալի բառը: