«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «ԱրմԹեք կոնգրես-2011»-ի գլխավոր հովանավորն է

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ամենամյա «ԱրմԹեք կոնգրես-2011» 4-րդ համաժողովի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո անցկացվող համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը, խթանել ներդրումների աճը, ամրապնդել միջազգային գործարար կապերը, հայտնաբերել ներդրումային նոր հնարավորություններ և ստեղծել մասնագիտական ընդլայնված ցանց:

«Ողջունում եմ գործարար և ներդրումային նոր հնարավորություններ բացահայտելու` «ԱրմԹեք» կոնգրեսի կազմակերպիչների ձգտումը: Դա հնարավորություն կտա կրկնապատկելու այս ոլորտում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները, խթանելու միջազգային գործարար կապերը և նպաստելու աշխարհում մեր ճանաչմանը` որպես ՏՏ ոլորտում բարձր վարկանիշ ունեցող երկրի»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: