Ucom-ը սկսում է ծառայություններ մատուցել Շենգավիթ վարչական շրջանում

Այսօրվանից Շենգավիթ վարչական շրջանի բոլոր բնակիչները կարող են այցելել Ucom ընկերության սպասարկման կենտրոններ և բաժանորդագրվել ընկերության ծառայություններին, իսկ ներտնային միացումները կսկսվեն նոյեմբերի 15-ից:

Ucom ընկերության ծառայությունները արդեն հասանելի են Կենտրոն, Դավիթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում:

Հաջորդ շրջանը, որը կմիացվի Ucom ցանցին, Աջափնյակն է, որտեղ համակցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել նոյեմբերի երկրորդ կեսին: