Հետվճարային Mix սակագնային փաթեթ. զանգեր, SMS, MMS և GPRS-ինտերնետ` շահավետ գներ մեկ փաթեթում

«ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է հետվճարային Mix սակագնային փաթեթը` բաժանորդներին առաջարկելով զանգերի, հաղորդագրությունների և GPRS-ինտերնետի շահավետ գին:

Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1 ՄԲ գինը կազմում է 4,99 դրամ:

«Հաշվի առնելով Mix կանխավճարային սակագնային փաթեթի աննախադեպ ժողովրդականությունը և հիմնվելով հաճախորդների ցանկությունների վրա` մենք գործարկում ենք հետվճարային Mix սակագնային փաթեթը նույն գրավիչ սակագներով: Մենք առաջարկում ենք ապրանքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում մեր հաճախորդների, հատկապես երիտասարդության շրջանում, քանի որ հենց երիտասարդներն են ակտիվ օգտագործում հեռահաղորդակցության ծառայությունների բոլոր տեսակները»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հետվճարային Mix սակագնային փաթեթի ամսական բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: Դեպի Beeline բջջային ցանցի այլ սակագնային փաթեթներ զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9,99 դրամ, ՀՀ ֆիքսված ցանցեր, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ բջջային այլ ցանցեր` 29,99 դրամ: Դեպի Beeline և տեղական այլ բջջային ցանցեր SMS և MMS հաղորդագրությունների սակագինը 8,99 դրամ է:

Mix սակագնային փաթեթի բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը և «Beeline բոնուս» ծրագիրը: