«ԱրմենՏելը» երկարացնում է «Մեգա աշուն» ակցիան

Մինչև նոյեմբերի 13-ը միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին` բաժանորդները հնարավորություն կստանան առաջին երեք ամիսներին ծառայությունից անվճար օգտվել:

Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանագիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ, և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:

«Միասնական օպերատորի առաջարկած ծառայությունների պահանջը շարունակաբար աճում է, և մենք, հերթական անգամ ընդառաջ գնալով մեր հաճախորդների ցանկությանը, երկարացնում ենք այս ակցիայի ժամկետը»,- ասում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: