«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է անվճար օգտվել GOOD’OK ծառայության հատուկ մեղեդիներից

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի GOOD’OK ծառայության բաժանորդները նոյեմբերի 1-30-ը հնարավորություն կունենան ձեռք բերելու անվճար մեղեդիներ ծառայության հատուկ մեղեդիների ցանկից:

Մինչև նոյեմբերի 15-ը հատուկ ցանկում կլինեն 15 անվճար մեղեդիներ, իսկ նոյեմբերի 15-ին ցանկը կհամալրվի ևս 15 նոր մեղեդիներով:

Եթե բաժանորդն արդեն օգտվում է հատուկ ցանկում հայտնված որևէ մեղեդուց, ապա նոյեմբերին այդ մեղեդու վավերականության ժամկետը կերկարաձգվի անվճար: Անվճար մեղեդիների վավերականության ժամկետը 30 օր է: Ակցիայի ավարտից հետո, վավերականության ժամկետը լրանալուն պես, մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում ժամկետն ավտոմատ երկարաձգվում է, և մեղեդին դառնում է վճարովի:

Ակցիայի ընթացքում GOOD’OK ծառայության ամսավճարը և 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ: