«ԱրմենՏել». երկարացվել է «Մեգա աշուն» ակցիան

«ԱրմենՏել» ընկերությունը երկարացրել է «Մեգա աշուն» ակցիան մինչև 2011 թ. նոյեմբերի 30-ը, և այժմ Հայաստանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, հնարավորություն կստանան առաջին երեք ամիսներին ծառայությունից անվճար օգտվելու:

Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանագիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը չորրորդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ: