Orange-ը մեկնարկում է մինչև 42 Մբ/վրկ ներբեռնման արագություն ապահովող ցանցի փորձարկումը

Այսօր Orange-ը հայտարարեց Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրում և Վանաձորում, մինչև 42 Մբ/վրկ ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+/HSPA տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի թեստային գործարկման մասին:

Իրական ցանցում անցկացված փորձարկման արդյունքում գրանցվեց 39 Մբ/վրկ առավելագույն արագություն, իսկ միջինում այն տատանվում էր 32-37 Մբ/վրկ-ի միջև:

Բարձր ներբեռնման արագություն ապահովող ցանցը հնարավորություն է տալիս բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ինտերնետում առանց ընդհատումների ֆիլմեր դիտել, նույնիսկ HD որակով:

«Ֆրանս տելեկոմ» խմբի աջակցությամբ Orange-ը կրկին նոր որակական չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի ոլորտում: Հպարտ ենք կիսել մեր այս նոր ձեռքբերումը մեր բաժանորդների և բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրվում են երկրի տեխնոլոգիական առաջընթացով: Այժմ Հայաստանը Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որոնք ներդնում են այս տեխնոլոգիան: Այս նոր արագությունները հասանելի կլինեն հայաստանյան սպառողին, երբ մենք լիովին ավարտենք տեխնիկական փորձարկման շրջանը»,- ասաց «Օրանժ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: