Orange-ը մեկնարկում է համագործակցություն Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ

Հինգշաբթի «Օրանժ Արմենիան» ստորագրեց հնգամյա համագործակցության հուշագիր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ, որի շրջանակներում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում: Orange-ի լավագույն մասնագետները վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կտրամադրեն խորհրդատվական աջակցություն:

«Որպես երկրում կարևոր տնտեսական դեր ունեցող ընկերություն և առաջատար գործատու` մեր կորպորատիվ պատասխանատվությունն է նաև կամուրջներ կառուցել կրթական հաստատության և աշխատանքային աշխարհի միջև: Ուրախ ենք այս համագործակցության համար, որը հնարավորություն է տալու բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում, ինչպես նաև ընդունել մեզ մոտ ուսանողների, որոնք ոչ միայն եվրոպական բիզնես միջավայրում կկատարեն իրենց առաջին աշխատանքային քայլերը, այլ նաև հետագայում կկարողանան ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ` նաև մեր ընկերությունում»,- ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Համալսարանում տեղի ունեցավ նաև անվճար Wi-Fi անկյան պաշտոնական բացումը, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange wi-fi ինտերնետից: