Հաղորդագրություն. «Յուքոմը» բանակցում է «Օրանժի» հետ բջջային ցանցը գնելու շուրջ

Հաղորդվում է, որ «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը բանակցություններ է վարում ֆրանսիական «Օրանժ» ընկերության հետ իր հայաստանյան մասնաճյուղի վաճառքի շուրջ:

Bloomberg-ը հաղորդել է, որ «Օրանժ Արմենիան» անհրաժեշտ ներդրումներ կատարելու համար միջոցներ չունի:

«Յուքոմ» ընկերությունը, որը մատակարարում է ինտերնետի, IP հեռուստատեսության և ֆիքսված թվային հեռախոսակապի ծառայություններ, ունի նաև 4G/LTE ծառայություններ տրամադրելու լիցենզիա:

Տեղական լրատվամիջոցների գնահատականներով` «Օրանժ Արմենիա» բջջային ցանցի շուկայական գինը կարող է լինել 80-120 միլիոն դոլար:

Առայժմ գործարքը պաշտոնապես հաստատված չէ: