Մալուխի գող. «ԱրմենՏել» ընկերությունը բացատրում է ինտերնետ կապի վերջին խափանումները

Գողացվել է մոտ մոտ 9 կմ երկարությամբ մալուխ Հայաստանի մայրաքաղաք Երևանի բնակելի շենքերի մուտքերից, որի հետևանքով ինտերնետի խափանումներ են եղել` հաղորդել է տեղական հեռահաղորդակցության ընկերությունը:

Ըստ Beeline Հայաստան-ի` սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին մալուխների գողության դեպքեր են գրանցվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Աջափնյակ, Ավան և Դավիթաշեն վարչական շրջանների 158 շենքում, որի հետևանքով Beeline-ի ինտերնետ ծառայություններից օգտվողները ժամանակավորապես մնացել են առանց ինտերնետի:
Ընկերությանը պատճառված վնասը գերազանցում է 12 մլն դրամը (մոտ 25.000 դոլար):

«Ի պատասխան կասկածյալների գործողություններին` ընկերությունում օպերատիվ կերպով ներդրվել է մալուխային ենթակառուցվածքի, այդ թվում` բաժանորդային գծերի վերահսկման համակարգ»,- չորեքշաբթի ասել է Հայաստանում Beeline-ի անվտանգության ծառայության ղեկավար Սերգեյ Խորոշիլովը: Նա հավելել է, որ այդ համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել կապի խափանումներին և մալուխներին հասցված ֆիզիկական վնասներին, որին օպերատիվ արձագանքում է Հայաստանի ոստիկանությունը:

Հայաստանում Beeline ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ասել է. «Հիմա, երբ նախաքննությունը մոտենում է ավարտին, ընկերությունը գտնում է, որ կարևոր է աբոնենտներին ներկայացնել ինտերնետ կապի խափանումների բոլոր մանրամասները և պատճառները: Մենք միլիոնավոր լրացուցիչ միջոցներ ենք հատկացրել վնասված և գողացված մալուխներն արագ վերականգնելու համար: Այս ներդրումները հնարավորություն են տվել նվազագույնի հասցնելու չարագործների գործողությունների հետևանքները, իսկ վերահսկման նոր համակարգը մեզ հնարավորություն կտա արագ արձագանքելու խափանումներին, ֆիզիկական վնասներին և գողությանը»:

Հոկտեմբերի վերջին Երևանում բնակելի շենքերից ինտերնետային մալուխների գողություն կատարելու կասկածանքով ոստիկանությունը երկու մարդ է ձերբակալել:

Բնակելի շենքերից մալուխների գողության բոլոր դեպքերում հանցագործները բնակիչներին ներկայացել են որպես հեռահաղորդակցության ընկերության աշխատակիցներ` զգուշացնելով, թե իբր շենքում կատարվում են «տեխսպասարկման աշխատանքներ», և «հնարավոր են ինտերնետի անջատումներ», որից հետո նրանք պարզապես հանել են մալուխները և հեռացել:

Beeline-ը կոչ է արել իր բաժանորդներին ինտերնետի խափանումների դեպքում զանգահարել հաճախորդների սպասարկման ծառայություն` 100 հեռախոսահամարով կամ կարճ հաղորդագրություն ուղարկել ընկերության ֆեյսբուքյան հաշվին: