Շոտլանդացի Սթիվեն Սիմը ուսապարկից հանում է հայկական պատմամշակութային հուշարձանները ներկայացնող գրքեր ու քարտեզներ, որտեղ ներկայացված են ժամանակակից և պատմական Հայաստանի տարածքները:

Շոտլանդացի Սթիվեն Սիմը ուսապարկից հանում է հայկական պատմամշակութային հուշարձանները ներկայացնող գրքեր ու քարտեզներ, որտեղ ներկայացված են ժամանակակից և պատմական Հայաստանի տարածքները: Նա ասում է, որ սիրահարված է հայկական հուշարձաններին, և այդ սերը նրա մեջ ծնվել է դեռևս 20 տարի առաջ, երբ այցելել է Հայաստանի նախկին մայրաքաղաք Անի և արել իր առաջին լուսանկարները:

ՙԱյս տարիների ընթացքում բազմիցս եղել եմ նաև Թուրքիայում և հայկական հուշարձաններ լուսանկարել: Լուսանկարել եմ անգամ Արաքսի ջրերում գտնվող այն կոթողները, որոնք մնացին ջրի տակ, երբ կառուցեցին գետի ամբարտակները,- ասում է ??-ամյա Սիմը: - Հայկական հուշարձանները հետաքրքրում են ինձ իրենց ինքնատիպ գեղեցկությամբ, նաև աշխարհին ծանոթ չլինելու պատճառով՚:

Սթիվենը կրկին Հայաստանում է, ուր եկել է Նախիջևանից, որտեղ այցելել է Հին Ջուղայի հանրահայտ հայկական գերեզմանոցը, որտեղից վերադարձել է վրդովված ու հիասթափված:

ՙԻնձ խորհուրդ տվեցին որքան հնարավոր է շուտ հեռանալ, եթե չեմ ուզում անախորժություններ ունենալ՚,- պատմում է Սիմը:

Տասը տարի առաջ Սթիվենը եղել էր Իրանում և սահմանի մյուս կողմից տեսել Ջուղայի խաչքարերը: Նա ասում է, որ այդ պահից սկսած երազում էր այցելել ու տեսնել համաշխարհային նշանակության մշակութային այդ արժեքները:

ՙՆախիջևանի հուշարձանների լուսանկարները տեսել էի բազմաթիվ գրքերում: Ինձ նաև խորհուրդ տվեց գնալ և Նախիջևանն անպայման տեսնել ՙՀայկական մշակույթն ուսումնասիրող կազմակերպության՚ նախագահ Արմեն Հախնազարյանը, որի հետ սերտ կապի մեջ եմ՚,- ասում է Սիմը:

Երկու շաբաթ առաջ Սիմն իրականացրեց իր երազանքը: Նա գնացել էր Թուրքիա, այնտեղից` Նախիջևան (որը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ), ապա գնացքով դեպի Ջուղա, որպեսզի տեսնի գերեզմանոցի խաչքարերը, քանի որ երկաթգիծն անցնում է գերեզմանոցի կողքով: Բայց ադրբեջանցիները միանգամից նկատում են օտարերկրացուն: Սիմը պատմում է, որ ուղեկցորդները խստիվ արգելում են որևէ լուսանկար անել, անգամ պատուհանից դուրս նայել:

ՙԱմեն ինչ անում էին ուշադրությունս շեղելու համար, սկսած թեյ հյուրասիրելուց,- ասում է Սիմը: - Ջուղա հասնելուց առաջ ուղեկցորդներից երկուսը դուրս եկան խցիկից, հասցրի պատուհանից դուրս նայել: Զարմանքից քարացել էի, քանի որ ոչ մի կանգուն խաչքար չէր մնացել: Բոլորը դեմքով պառկեցրել էին հողին կամ էլ ջարդել էին: Մինչդեռ 10 տարի առաջ սահմանի այն կողմից ես մոտ 2000 կանգուն խաչքար էի տեսել՚,- ափսոսանքով պատմում է լուսանկարիչը:

1600 քմ տարածք ունեցող Ջուղայի գերեզմանոցը գտնվում է Ջուղայի արևմտյան կողմում` երեք բլրակների վրա: Այն նշանավոր է իր խաչքարերով: 1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով, այն ունեցել է 10 հազար լավ պահպանված խաչքար: 1903-1904 թվականներին այստեղով անցկացված երկաթուղու շինարարությունից հետո քաղաքի մի շարք հուշարձանների հետ ոչնչացվում է գերեզմանատան խաչքարերի մի մասը: Այդ շրջանում արձանագրվում է 5 հազար կանգուն ու ընկած խաչքար: 1915 և ապա 1928-29 թվականների տվյալներով` գերեզմանատանը եղել է մինչև 3000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք, խոյաձև տապանաքար: 1971-1973 թվականներին Ջուղայում պահպանվել էր ընդամենը 2707, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանատներում և այլուր` 250 խաչքար և 1000 տապանաքար:

Սիմն ասում է, որ Ջուղայի մերձակա բլրակի վրա գտնվող գերեզմանատան մեծ մասն ընդհանրապես գոյություն չունի: Մյուս երկու բլուրների վրա խաչքարերը շրջված են:

1998-1999 թվականներին իրանահայ ճարտարապետներն Արաքսի մյուս ափից լուսանկարել են, թե ինչպես են ադրբեջանցիները բուլդոզերներով ոչնչացնում հայկական մշակույթի հետքերն այդ տարածքում:

ՙՏեսածս իսկական վայրագություն էր, բայց չեմ կարող ասել, որ ոչինչ չեն թողել, քանի որ դեռևս խոնարհված խաչքարեր կան՚,- ասում է Սիմը:

Ջուղայից հետո որոշում է գնալ և տեսնել, թե ինչ վիճակում են գրքերից իրեն հայտնի եկեղեցիները: Տաքսիով Նախիջևանից մեկնում է Աբրակունիս քաղաք, որպեսզի տեսնի Սուրբ Կարապետ եկեղեցին (1381 թ.): Սիմը նկարում է նույն տեսարանը այն կետից, ինչ պատկերված էր գրքերում, սակայն առանց եկեղեցու:

ՙՀիմնահատակ քանդել են, անգամ մի հուշող բան չեն թողել, լրիվ մաքրված է: Երբ տեղացիներին հարցրի` որտե±ղ է գյուղի եկեղեցին, ցույց տվեցին մուտքի մոտ գտնվող ազատ տարածությունը: Միակ բանը, որը հիշեցնում էր եկեղեցու գոյությունը, հողում թաղված աղյուսի կտորներն էին՚,- պատմում է Սիմը:

Աբրակունիսից հետո գնում է դեպի հյուսիս, լինում է Խանեգա, Իլանդաղ (Օձասար) և Խաչի Սար գյուղերում: Այստեղ նույնպես տեսնում է ավերված ու ոչնչացված հայկական հուշարձաններ ու եկեղեցիներ: Հաջորդ օրն ավտոբուսով մեկնում է Օրդուբադ, որպեսզի այնտեղից գնա Ագուլիս: Սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս Ագուլիս մեկնել: Արգելում են անգամ հեռանալ քաղաքի կենտրոնից:

ՙԵս չէի ընդդիմանում, քանի որ լարվածությունն արդեն ակնհայտ էր: Պաշտոնապես իմ այցի նպատակն իսլամական և հայկական սրբավայրեր այցելելն էր: Նախիջևանում օտարներին կասկածամտորեն են վերաբերվում, տարբերություն չկա` հայ թե այլազգի: Օրդուբադում նույնպես հայկական ամեն բան ոչնչացված էր՚,- ասում է նա:

Այնուհետև Սիմը գնում է Նախիջևանի ամենահեռավոր շրջաններից մեկը, որպեսզի տեսնի` արդյո?ք ամենուր վիճակը նույնն է: Մեկնում է Շոռութ գյուղ: Այնտեղ տեսածը Սիմին բերում է մեկ համոզման. ՙԴա ծրագրվածպետական քաղաքականություն է, որն իրականացվում է ողջ Նախիջևանում՚:

Ժամանակին Շոռութում գտնվող եկեղեցիներից` Հակոբ Հայրապետի, րիգոր Լուսավորիչ, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Աստվածածին, ինչպես նաև 924-926 թթ. խաչքարերից ոչինչ չի մնացել: յուղացիները պնդում են, որ այստեղ հայկական եկեղեցիներ չեն եղել: Նրանցից ամենատարեցն սկսում է անգամ հայերեն խոսել Սիմի հետ` փորձելով ճշտել նրա ազգությունը:

Լինելով Թուրքիայում և Ադրբեջանում, ուսումնասիրելով հայկական հուշարձանները` Սիմն ասում է. ՙՉեմ կարծում, որ Թուրքիայում հուշարձանները ոչնչացնելու համակարգված պետական ծրագիր կա, այնտեղ հնարավոր է անգամ տուրիստական գրքույկներ գնել, որոնք պատմում են բազմաթիվ հայկական եկեղեցիների մասին: Իսկ Ադրբեջանում իրականացվում է ոչնչացման հստակ պետական քաղաքականություն: Թուրքիայում 90 տարի բարձիթողի վիճակում մնալուց հետո այսօր դեռ կանգուն եկեղեցիներ կան, մինչդեռ Նախիջևանում ընդամենը 10 տարվա ընթացքում ամեն ինչ ոչնչացրել են՚:

Շոռութից հետո Սիմը վերադառնում է Թուրքիա, այնտեղից` Հայաստան:

ՙԵս բարձրացնում եմ իմ բողոքի ձայնը և ուզում եմ, որ ինձ բոլորը լսեն: Եթե ոչնչացվում են նման հուշարձաններ, ուրեմն դա չարիք է` ուղղված ողջ մարդկության դեմ,- ասաց Սիմը “ԱրմենիաՆաուի” խմբագրատուն կատարած այցի ժամանակ: - Ջուղայի խաչքարերը միջազգային նշանակության մշակութային արժեքներ են: Ժամանակին խնդիրը բարձրացվեց մինչև ՅՈՒՆԵՍԿՕ, սակայն Ադրբեջանը չընդունեց կազմակերպության ներկայացուցիչներին, ինչը խոսում է այն մասին, որ թաքցնում են իրողությունը: Իսկ լուսանկարները շա¯տ կարևոր են, նրանց միջոցով հնարավոր կլինի ապացուցել ճշմարտությունը՚: