Դավութօղլու. Ցեղասպանության բանաձևը կվնասի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանըԲուրկինա Ֆասոյի արտաքին հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության նախարար Բեդոումա Ալայն Յոդայի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ հարցն այս շաբաթ Վաշինգտոնում մանրամասն քննարկվել է ԱԳ նախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուի ունեցած հանդիպումների ընթացքում: «Մենք ջանքեր ենք գործադրում Կովկասում համընդհանուր խաղաղության համար»,- ասել է Դավութօղլուն` անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի նախաձեռնությանը: Սակայն, նա զգուշացրել է, որ այնպիսի քայլեր, ինչպիսիք են Ցեղասպանության բանաձևի ընդունումը, կվնասի այս գործընթացը, և կոչ է արել ողջախոհ ժամկետում կասեցնել նման նախաձեռնությունները: Այս հարցը քննարկվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ըստ դիվանագիտական աղբյուրների` Վաշինգտոնին տեղեկացվել է, որ բանաձևը կարող է վնասել թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար: |
|