«Պայքար պատմության դեմ». Ամերիկյան խոշոր հեռուստաալիքը «Հայկական Օսվենցիմի» մասին

«Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի և Հայաստանի միջև տևական հակամարտությունն» ուսումնասիրող ԱՄՆ ամենահայտնի հետաքննական լրատվական հեռուստաալիքի ամերիկացի թղթակից Բոբ Սայմոնը մեկնել էր ներկայիս Սիրիական անապատ, որն աշխարհի ամենամեծ հայկական գերեզմանոցն է հիշեցնում:

«60 րոպե» հաղորդաշարը, որը տասնամյակներ շարունակ հայտնի է իր ռեպորտաժներով և երբեմն-երբեմն վիճահարույց հաղորդումներով, CBS-ի իր ամենշաբաթյա հերթական թողարկման ժամանակ` «Պայքար պատմության դեմ» հաղորդման շրջանակներում, կիրակնօրյա հեռարձակման ժամանակ ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հատված: Հեղինակավոր լրատվական ծրագիրը շուրջ 14,3 մլն հեռուստադիտող ունի:

«Դեր Զորը հայերի համար ունի նույն նշանակությունը, ինչ Օսվենցիմը` հրեաների համար: Ամենասահմռկեցուցիչն այս վայրում այն է, որ 95 տարի առաջ իրականացված կոտորածների վկայությունները սփռված են ամեն տեղ: Եփրատի ափերից քիչ հեռու աղբավայր կա: Այստեղ նաև եղբայրական գերեզմանոց կա: Տարածքում երբեք պեղումներ չեն կատարվել: Միակ բանը, որ կարող էինք անել, ավազը փորփրելն էր` կատարվածի մասին փաստարկներ հավաքելու համար…»: ( «60 րոպե» հաղորդաշարն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:)

Հաղորդման տեսանյութը կարող եք տեսնել այստեղ:

CBS-ի կայքում տեղադրված այս տեսանյութի մասին այցելուներն ավելի քան 530 մեկնաբանություն են գրել: