Ներկայացուցիչների պալատում 252 բանաձևի լսումները. միացրե´ք համապատասխան ալիքը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր սկսում է Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի լսումները, որը հորդորում է ԱՄՆ կառավարությանը որդեգրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաղաքականություն:

Լսումներն սկսվելու են Երևանի ժամանակով 19:00-ին (Վաշինգտոնի ժամանակով` 10:00):

Հայաստանի ոչ մի հեռուստաընկերություն ուղիղ հեռարձակմամբ չի լուսաբանի լսումները, սակայն ովքեր լավ ինտերնետ կապ ունեն, կարող են առցանց հետևել զարգացումներին www.cspan.org կամ horizonarmeniantv.com կայքերում: C-span կայքն առաջարկում է նաև առցանց ռադիոլուսաբանում, սակայն այսօրվա նրա ժամանակացույցը չի մասնավորում` արդյո՞ք Ներկայացուցիչների պալատի լսումներին անդրադարձ կլինի:

Ուշ երեկոյան «ԱրմենիաՆաուն» կտեղեկացնի լսումների արդյունքների մասին: