Դավութօղլուի վիրավորանքը. Թուրքիայի վարչապետը ռուսամետ քրդերին համեմատել է «հայ ավազակախմբերի» հետ

Իր վերջին հրապարակային հայտարարությամբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայերի նկատմամբ թշնամանք հրահրող արտահայտություն է արել:

Քննադատելով Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP)` Դավութօղլուն ասել է. «Քրդերը «հայ ավազակախմբերի» պես Ռուսաստանի հետ համագործակցում են, գնում են Մոսկվայում ներկայացուցչություն են բացում»։

Սիրիական ճգնաժամի պատճառով Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ խիստ լարվեցին անցյալ տարվա նոյեմբերից, երբ թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի հետ սահմանին խոցեցին ռուսական ինքնաթիռը:

Թուրքիան հերքում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Կովկասյան ճակատում ինքը կռվում էր Ռուսական կայսրության դեմ, ծրագրված ցեղասպանություն է իրականացրել` սպանելով 1,5 մլն հայերի:

Օսմանյան կայսրության իշխանությունները հաճախ իրենց ոչնչացման քաղաքականությանը զենքով ընդդիմացող ազգային և կրոնական փոքրամասնություններին կոչում էին «ավազակախմբեր»: