Առցանց թանգարան. ԱՀՑԹ-ն թողարկել է կայքի բջջային տարբերակը

Ամերիկայի հայոց ցեղասպանության թանգարանը (ԱՀՑԹ) տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ գերժամանակակից առցանց թանգարանը լիովին հասանելի է բջջային սարքերի` թաբլեթների և սմարթֆոնների համար:

Անցյալ տարի մեկնարկած ինտերակտիվ կայքը www.armeniangenocidemuseum.org հրավիրում է այցելուներին ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը և 1915 թվականի ճակատագրական դեպքերը: Ի սկզբանե այն հասանելի էր միայն դյուրակիր (լափթոփ) և սեղանադիր համակարգիչներով դիտելու համար, այժմ առցանց թանգարանն օպտիմալացվել է բջջային սարքերի համար:

Առցանց թանգարանի մեկնարկը նշանակված էր 2015 թ. ապրիլին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն հաջորդեց թվային ցուցանմուշների շարքի պատրաստմանը՝ թողարկված Ամերիկայի հայոց ցեղասպանության թանգարանի, Հայկական ազգային ինստիտուտի (ANI) և Ամերիկայի հայկական համագումարի կողմից նախորդ ամիսների ընթացքում: Այս թվային ցուցանմուշների միջոցով Հայոց ցեղասպանության հարյուրավոր պատկերներ և նախկինում Մեծ եղեռնի չուսումնասիրված կողմեր ի հայտ եկան:

AGMA-ն AGMM-ի, Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունք է: