Ստեփանակերտի օդակայան. համացանցում հայտնվել է փոքր օդանավի թռիչքի տեսանյութ

Ստեփանակերտի օդակայան. համացանցում հայտնվել է փոքր օդանավի թռիչքի տեսանյութ

Ֆոտոլուր

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդանշանով փոքրիկ երկտեղանոց օդանավը թռչում Ստեփանակերտի օդակայանից և կրկին վայրէջք կատարում օդակայանում:

Թռիչքները կատարվում են զբոսաշրջային նպատակներով, բայց տեսանյութը շատերի համար վկայություն է դարձել, որ Ստեփանակերտի օդակայանն արդեն փաստացի գործում է:

Օդակայանը վերակառուցվել է 2011-ին՝ Ղարաբաղի և Հայաստանի միջև քաղաքացիական թռիչքների նպատակով, սակայն նրա գործունեությունն առկախվել է Ադրբեջանի կողմից սպառնալիքների ֆոնին:

Ղարաբաղի իշխանությունները շարունակ հետաձգում են օդակայանի գործարկումը, քանի որ Բաքուն սպառնում է հարվածել դեպի Ղարաբաղ և Ղարաբաղից թռչող օդանավերին` Ղարաբաղի օդային տարածքը համարելով իր տնօրինության տակ: