Կյանքի ճանապարհ. Հայաստանի կառավարությունը գումար է հատկացնում Ղարաբաղին կապող երկրորդ ճանապարհն ավարտին հասցնելու համար

Կյանքի ճանապարհ. Հայաստանի կառավարությունը գումար է հատկացնում Ղարաբաղին կապող երկրորդ ճանապարհն ավարտին հասցնելու համար


Ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները համար կառավարությունը պահուստային ֆոնդից մեկ միլիարդ 260 մլն դրամ կփոխանցի:

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ գումարը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման համար:

«Ռազմավարական կարևորություն ունեցող այս ճանապարհահատվածը ավարտին հասցնելը Հայաստանի նախագահի անմիջական հանձնարարականն է»,- նշեց նա:

Ղարաբաղն Արցախին կապող 116 կմ երկարության միջպետական ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2014-ին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013-ի և 2014-ի հեռուստամարաթոնների հանգանակած միջոցներով (մոտ 12 մլն ԱՄՆ դոլար):

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի կարծիքով` հատկապես վերջին օրերին իրադարձությունները շփման գծում «հուշում» են, որ պետք է առավել արագացնել այս մայրուղու կառուցումը:

«Այս ճանապարհահատվածը անվտանգության տեսանկյունից զատ, կարևոր է նաև Արցախի տնտեսության զարգացման համար, հատկապես Արցախի հյուսիսարևելյան հատվածում»,- գրում է քաղաքագետը իր ֆեյսբուքյան էջում: