Հայաստանի ՊՆ խոսնակ. Նախիջևանի սահմանին կրակոցներ չկան

Հայաստանի ՊՆ խոսնակ. Նախիջևանի սահմանին կրակոցներ չկան

Ֆոտոլուր

Երևանը հերքել է Ադրբեջանի հետ Հայաստանի հարավարևմտյան սահմանին Նախիջևանի կողմից կրակոցների մասին լուրերը:

Հայաստանի պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին ասել է, որ «նախիջևանյան հատվածում կրակոցների և այլ հետևանքների մասին տեղեկատվությունը լիովին կեղծիք է», և որ «նախիջևանյան հատվածում տվյալ պահին հանգիստ է»:

Միևնույն ժամանակ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեղադրել են Ադրբեջանին գրեթե չորս օր տևած ծանր մարտերից հետո, որոնք երկու կողմից խլել են մի քանի տասնյակ կյանք, ապրիլի 5-ին կողմերի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու մեջ:

Ղարաբաղն ասել է, որ Ադրբեջանի հետ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ (Թալիշ) տեղակայված հենակետում ականանետային կրակից զինծառայող է մահացու վիրավորվել:

Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի` Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հարձակվելու և գրավելու երկու անհաջող փորձ են կատարել:

Մինչ այդ, չորեքշաբթի երեկոյան հայկական կողմի զոհերի թիվը հասել է 32-ի: Հայկական կողմն ասում է, որ իր 25 զինվորներ շարունակում են անհայտ կորած մնալ, իսկ վիրավորումներ են ստացել 121-ը:

Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ ղարաբաղյան վերջին բախումների ընթացքում 31 զոհ ունի: