Վեճ

65-ամյա Անժելա Մուրադյանը հինգշաբթի բարձրացել էր Երևանի Բուզանդի փողոցում գտնվող իր տան տանիք և սպառնում էր ցատկել, եթե իրեն փորձեն վտարել: Նրա տունը ենթակա է քանդման Գլխավոր պողոտայի կառուցապատման շրջանակներում: Վտարումն իրականացնելու համար ուղարկվել էին Հայաստանի «կարմիր բերետները»: Մուրադյանի ընտանիքին 17000 դոլար են առաջարկել (հանած 10 տոկոս հարկը) այն տան համար, որտեղ նա ապրել է 40 տարի և որտեղ ծնվել է նրա ամուսինը: Ասում են, որ 40 քմ տարածքով այդ տանն ինը մարդ է ապրել: