Աղոթք Հայրենիքի համար

Աղոթք Հայրենիքի համար

Երկուշաբթի երեկոյան Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար: Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ներկա է գտնվել միասնական աղոթքին: Ապրիլի 2-3-ը, ադրբեջանական հարձակումը հետ մղելիս, Լեռնային Ղարաբաղում զոհվել են 20 հայ զինծառայողներ: