Աջակցելով պաշտպաններին

Աջակցելով պաշտպաններին

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությամբ քաղաքացիները սնունդ, հագուստ և այլ օգտակար պարագաներ են բերում Երևանի Միսաք Մանուշյանի անվան այգի` Մաշտոցի պուրակ, աջակցելու Ղարաբաղի շփման գծում ադրբեջանական ագրեսիայի դիմակայող զինվորներին: Որոշ հայտնի գործարարներ նույնպես այս օրերին նվիրատվություն են կատարել հայրենիքի պաշտպանների համար: