«Ղարաբաղը մենք ենք»

«Ղարաբաղը մենք ենք»

Շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարարության շենքի առաջ անցկացվեց Ղարաբաղին նվիրված ցույց` մաքոքային դիվանագիտության շրջանակներում` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում արյունահեղությանը վերջ դնելու խնդրում ներգրավված միջազգային միջնորդների Երևան կատարած այցի ընթացքում: Տասնյակ հայ զինվորներ ու մի քանի քաղաքացիական անձինք են զոհվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով: #KarabakhNow բողոքի ցույցը դատապարտեց Ադրբեջանի և նրա «մարդասպան» նախագահի դեմ միջազգային հանրության անգործությունը: