Սերբիական անակնկալ. «Հատիսի» աստղ Վուլիչը խթանում է Հայաստանի կանանց բասկետբոլի վերածնված թիմին

Սերբիացի բասկետբոլիստուհին հայ մարզասերների համակրանքին է արժանացել անցյալ շաբաթ Եվրոպական ակումբային մրցաշարի կանանց բասկետբոլի խաղի ժամանակ տեղի ունեցած իր ակումբի և ռուսական թիմի միջև հաղթական խաղից հետո, որին նա մեծապես աջակցել է:

«Հատիս» բասկետբոլի ակումբի կենտրոնական հարձակվող Բոյանա Վուլիչը պայմանագիր է ստորագրել երևանյան ակումբի հետ մինչև Եվրոպական գավաթի խաղարկության խմբային փուլի ավարտը, սակայն անպայման պայմանագրի երկարացման հարց կբարձրացվի, եթե Վուլիչի ակումբը Եվրոպական գավաթի խաղարկություն հաջորդ փուլ անցնի:

Իր հրաշալի բասկետբոլային տվյալներով (նրա հասակը 193 սմ է, քաշը` 78 կգ) Վուլիչը հմայել է երկրպագուներին ոչ միայն իր լավ խաղով, այլև «հաղթանակը տոնելու» և դրանից հաճույք ստանալու իր ունակությամբ: Շատերը դեռ հիշում են, որ երբ հնչեց խաղավարտի սուլիչը` ազդարարելով մոտ 20 տարի ընդմիջումից հետո ակտիվ բասկետբոլի խաղերը սկսելուց հետո երևանյան ակումբի առաջին միջազգային հաղթանակը, Վուլիչը ինքնամոռաց սկսեց պարել բասկետբոլի հրապարակում:

«ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում Վուլիչը պատմեց, որ պաշտում է պարելը, և որ իր ազատ ժամանակը սիրում է անցկացնել Երևանի դիսկոտեկներում: Բացի այդ, սիրում է զբոսնել Երևանի փողոցներով (նա Հայաստան է եկել հոկտեմբերին և ակումբի ղեկավարությունը Երևանի լավագույն հյուրանոցներից մեկում նրա համար սենյակ է վարձում):

Երևանում Վուլիչին ավելի շատ դուր են եկել երգող շատրվանները (որը չկա իր հարազատ Բելգրադ քաղաքը) և բազմաթիվ բացօթյա սրճարանները (որոնցից Բելգրադում կան, բայց ոչ այդքան շատ):

Տանը` Բելգրադում, Վուլիչի համար անհանգստանում և ոգեշնչում են նրա ծնողներն ու եղբայրը: Մարզուհին Երևանի տղամարդ երկրպագուների սիրելին է դարձել, սակայն ասում է, որ դեռ չի շտապում սեփական ընտանիքը կազմել:

«Ես չեմ շտապում այս հարցում,- իր կիսառուսերեն-կիսասերբերեն-կիսաանգլերեն լեզուներով ժպտալով ասում է Վուլիչը «Արմենիանաուին»: -Եվ ում հետ էլ ամուսնանամ, պարտադիր չէ, որ բասկետբոլիստ կամ մարզիկ լինի»:

«Հայաստանում ես ինձ հարմարավետ և հանգիստ եմ զգում: Հայերն իրենց տաքարյունությամբ հիշեցնում են սերբերին: Ինչ վերաբերում է հայկական խոհանոցին, բոլոր ճաշատեսակներից նախընտրում եմ խորովածը: Ես վարժվել եմ արևելյան խոհանոցին, քանի որ Հայաստան գալուց առաջ երկու տարի խաղացել եմ Թուրքիայի համալսարանական թիմերում, այդ պատճառով լավ գիտեմ արևելյան համերը»,- ասաց Վուլիչը:

«Հատիսում» Վուլիչի խաղընկերներն անմիջապես նրան թիմի ավագ ընտրեցին: Խաղահրապարակում Վուլիչն ամենաշատ միավորներն է հավաքում: Մեկ խաղի ընթացքում 16,5 միավոր գրանցելով, ըստ FIBA-ի (Միջազգային բասկետբոլի ֆեդերացիա), նա 2-րդ տեղում է «Հատիսի» պաշտպան Մաուրիտա Ռեյդից (Ճամայկա) հետո, որի միավորը 17,5 է: Մեկ խաղի ընթացքում Վուլիչը միջինը 8 անդրադարձային հարված է բռնում: (Ուկրաինուհի Աննա Զարիցկան, որը «Հատիսի» հարձակվողն է, թիմը առաջ է տանում` մեկ խաղի ընթացքում 10,5 անդրադարձային հարված ստանալով):

«Հատիսի» թիմակիցները նրան նաև որպես կատակասեր են ճանաչում, որը ողջ թիմին լիցքաթափում է` իր կատակների առարկա դարձնելով անգամ մարզիչներին:

Էությամբ Վուլիչը կազմակերպիչ է, սիրում է կատակել և զվարճանալ: Թիմակիցներն ասում են, որ նա դերասանական տվյալներ ունի, շատ լավ նմանակում է ոչ միայն ընկերներին ու մրցակիցներին, այլև «Հատիսի» մարզիչներին, և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում վիրավորվել նրանից, քանի որ նա առանց չարության է անում և բավական սրամիտ:

Վուլիչը լավ հարաբերությունների մեջ է «Հատիսի» բոլոր խաղացողների հետ, սակայն հատկապես մտերմացել է վերջերս թիմին միացած նորեկի հետ, որի անունը չցանկացավ տալ:

«Ես չեմ կարող տալ իմ մտերիմ ընկերուհու անունը: Մարզիչները կհրապարակեն նրա անունը «Բեշիկթաշի» հետ մեր առաջիկա խաղից ընթացքում»,- ասաց Վուլիչը:

Այժմ հայ երկրպագուները հուսով են, որ Վուլիչը և նրա թիմն նույնքան լավ խաղ ցույց կտան նոյեմբերի 26-ին Թուրքիայում կայանալիք «Բեշիկթաշի» հետ, որքան լավ խաղացին անցյալ շաբաթ ռուսական «Չևակատայի» հետ` մեկ այլ հաղթանակ բերելով հայկական բասկետբոլային թիմին:

«Հատիսը» ամենաուժեղ հայկական բասկետբոլի ակումբն է (այդպիսին էր նաև խորհրդային ժամանակներում և 1998 թ. անգամ նվաճել է ԽՍՀՄ գավաթը) և Եվրոպական գավաթի առաջնությունում 6 խաղ է խաղալու: Տեղական խաղերն անցկացվել են խորհրդային ժամանակներից մնացած 1160 տեղանող «Միկա» մարզադահլիճում: Անցյալ շաբաթվա խաղի համար վաճառված մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է եղել (մոտ 5 դոլար):

«Մենք Թուրքիային հաղթելու շանսեր ունենք: Ես խաղացել եմ թուրքերի հետ և գիտեմ նրանց խաղացողների թույլ կողմերը»,-ասաց «Հատիսի» կենտրոնական հարձակվողը:

Ըստ ժամանակացույցի` «Հատիսը» Թուրքիա կմեկնի չորեքշաբթի: