Տնտեսագետի կարծիքով. ռեսուրսների ճիշտ օգտագործումը կարող է օգնել ճգնաժամի հաղթահարմանըՀիշեցնենք, որ 2009 թ. արձանագրվել է 18,3 տոկոս տնտեսական անկում: Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով` Հայաստանի տնտեսական անկումը մինչև այս տարեվերջ կհասնի է 15,6 տոկոսի` ցույց տալով «աճ», որը նվազեցնում է անկման արագությունը: Ըստ տնտեսագետի`առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել Հայաստանի համար ամենակարևոր և ամենամրցունակ ճյուղին` էներգետիկ ոլորտին: «Այդ առումով արդեն իսկ առաջընթաց է Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը էներգետիկ ոլորտում`Հայաստանից 4,5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ: Չմոռանանք, որ մենք օգտագործում ենք մեր ռեսուրսների 1/3-րդը, ու դեռ 2/3-րդի տեղ էլ ունենք»: Որպես ամենաթույլ ոլորտ` տնտեսագետն առանձնացնում է գյուղատնտեսությունը: «Մենք այստեղ լուրջ խնդիրներ ունենք, քանի որ գրեթե ոչինչ չի արված մրցունակության բավարար մակարդակ ձեռք բերելու համար: Բայց հետընթացները գյուղատնտեսության ոլորտում ընդհանրական են ԱՊՀ բոլոր երկրների համար»: ՀՀ կառավարության ուշադրությանն արժանացող շինարարության ոլորտում տնտեսագետն առաջարկում է բնակելի շենքերի կառուցումից անցում կատարել արդյունաբերական շինությունների ստեղծմանը` Հայաստանում զարգացնելով ազատ տնտեսական գոտիները: Հաջորդ ոլորտը վերաբերում էր տեխնիկական վերազննման անհրաժեշտությանը: «Հայաստանը չի կարողացել տեխնիկապես վերազինվել ճգնաժամի ընթացքում, ինչպես մյուս երկրները: Խոսքը 1 մլն դոլարին (380 մլն դրամ) համարժեք սարքավորումներ ներմուծելով ավելացրած արժեքի հարկից ազատվելու մասին է, որպեսզի փոքր և միջին բիզնեսը օգտվի ճգնաժամի հետևանքով ստեղծված հնարավորությունից»: Մանասերյանի կարծիքով` խնդրահարույց է նաև բանկային ոլորտը, քանի որ բանկերը շարունակում են պետությունից վերցրած գումարները վարկառուներին տրամադրել բարձր տոկոսադրույքներով`15-22%, «բայց իրականում տոկոսադրույքը պետք է լինի 5-6%-ից ոչ ավելի»: |
|