Բասկետբոլի բում. հույների հետ պատասխան հանդիպումից առաջ «Հատիսի» խաղի տոմսերը սպառվել են

Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն ասաց, որ Եվրոպայի գավաթի խաղարկությունում հանդես եկող երևանյան ակումբի առաջիկա խաղի բոլոր տոմսերն արդեն վաճառվել են, և մարզասերները դեռ էլի են պահանջում:

«Մենք նույնիսկ «Միկա» մարզադահլիճի (որտեղ անցկացվելու է խաղը) աշխատակիցներին խնդրել ենք լրացուցիչ 250 աթոռ տեղադրել (1160 աթոռ արդեն կար): Սակայն նույնիսկ սա կարող է խաղը դիտել ցանկացող բոլոր մարզասերներին չբավարարել, քանի որ հետաքրքրությունը մեծ է»,- ասել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Երևանի «Հատիս» բասկետբոլի կանանց ակումբը հինգշաբթի կեսօրից հետո Հայաստանի մայրաքաղաքում կհյուրընկալի F խմբում ընդգրկված «Սոնի Աթինաիկոսին»: 2000 դրամ (5 դոլարից մի փոքր ավելի) արժողությամբ տոմսերը մինչև դեկտեմբերի 1-ը` խաղից երեք օր առաջ, արդեն ամբողջությամբ վաճառվել էին:

Սեփական հարկի տակ «Հատիսի» առաջին խաղը նույնպես մեծ հետաքրքրություն էր առաջացրել, և երևանյան ակումբը (որում ընդգրկված են բասկետբոլիստներ Սերբիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և նույնիսկ ԱՄՆ-ից ու Ճամայկայից) հուսախաբ չարեց մարզասերներին` պարտության մատնելով Ռուսաստանի թիմին:

Այս հաղթանակին հաջորդեց մեկ այլ հաջողություն: Թուրքիայում «Բեշիկթաշի» հետ վճռորոշ պայքարում «Հատիսը» տոնեց հերթական հաղթանակը:

Ըստ Ռոստոմյանի` Ստամբուլում «Հատիսի» խաղացողները 87:64 հաշվով թուրքական ակումբի դեմ տարած հաղթանակը նվիրեցին 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մամուլի ասուլիսի ժամանակ Ռոստոմյանը ի մի բերեց Եվրոպայի գավաթի խաղարկության խաղերի արդյունքները, որում «Հատիսը» երկու հաղթանակ է տարել (այդ թվում` սեփական հարկի տակ Ռուսաստանի «Չևակատա» ակումբի նկատմամբ) և արտագնա խաղում կրել մեկ պարտություն «Սոնի Աթինաիկոսից»:

«Սկզբում մեզ ոչ ոք չէր հավատում: Մամուլի ասուլիսներին ընդամենը մի քանի լրագրող էին ներկա լինում, և առաջին խաղում պարտվեցինք հույներին ավելի քան 50 միավոր տարբերությամբ: Այնուհետև աղջիկները սկսեցին միասին լավ խաղալ, հավատալ իրենց հաջողությանը, և մենք երկու խաղում հաղթանակ տարանք»,- ասաց Ռոստոմյանը:

«Բեշիկթաշի» նկատմամբ տարած հաղթանակի համար «Հատիսի» մարզիչներն ու բասկետբոլիստները շնորհակալական նամակ ստացան սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, որը խաղացողներին հանձնեց նախարար Արմեն Գրիգորյանը:

«Ստամբուլում «Հատիսի» տարած հաղթանակը դժվար է թերագնահատել… Նրանք Հայաստանի կանանց բասկետբոլի փառահեղ ավանդույթների արժանի շարունակողներն են: Ամբողջ Հայաստանը դեկտեմբերի 3-ին կսատարի «Հատիսին»,- ասել է Գրիգորյանը: