Կառավարությունն այս շաբաթ

Այս շաբաթվա հերթական նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը կարևոր որոշումներ է ընդունել. Հաստատվել են 2010 թ. պետբյուջեի նախագծում կատարվելիք փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների`մոտ 26 մլն դոլարով (10 մլրդ 10 մլն դրամ) կավելանա Հայաստանի դեֆիցիտը: Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացել է 65 մլրդ դրամով (168,8 մլն դոլար), ծախսային մասը` 75 մլրդ (194,8 մլն դոլար) դրամով։ Ըստ այդ փոփոխությունների`մոտ 26 մլն դոլարով (10 մլրդ 10 մլն դրամ) կավելանա Հայաստանի դեֆիցիտը: Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացել է 65 մլրդ դրամով (168,8 մլն դոլար), ծախսային մասը` 75 մլրդ (194,8 մլն դոլար) դրամով։ Մինչ այդ` հոկտեմբերից ՀՀ Ազգային ժողովում սկսված «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի» օրենքի նախագծի քննարկումների համաձայն` 2010 թ. պետբյուջեով նախատեսվում էր 676,7 մլրդ դրամ (1 մլրդ 828 մլն դոլար) եկամուտներ, ծախսերը` 859,6 մլրդ դրամ (2 մլրդ 323 մլն դոլար), դեֆիցիտը` 183 մլրդ դրամ (494 մլն 594 հազար դոլար): 1 մլրդ դրամ է (2,6 մլն դոլար) հատկացվելու ՀԴՄ կտրոններ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման ծախսերի համար` որպես հաշվիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու կառավարության նախաձեռնության մի մաս: (Հաշվիչ դրամարկղերն կիրառվում են որպես հարկումը հսկելու միջոց, որոնք գրեթե չէին օգտագործվում Հայաստանում, մինչև օրենքն ուժի մեջ մտավ այս տարվա սկզբին): Փոփոխություն և լրացում է կատարվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները նշվելու են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը, հունվարի 3-7-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օր։