Տարոն Մարգարյանը ստանձնում է Երևանի քաղաքապետի պարտականությունները

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչև քաղաքապետարանի նոր ղեկավարի ընտրությունները ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մարգարյանի նշանակումից առաջ` հոկտեմբերի 28-ին, անձնական նկատառումներից ելնելով, հրաժարականի դիմում էր ներկայացրել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ` Կարապետյանը պատրաստվում է Մոսկվայում «Գազպրոմի» ղեկավար պաշտոն ստանձնել: Նախքան քաղաքապետ դառնալը Կարապետյանը «Հայռուսգազարդ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության գործադիր տնօրենն է եղել և սերտ կապեր ունեցել ռուս գործարարների շրջանում:

Ըստ «Երևանի տարածքային ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի` արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնի թափուր մնալուց հետո մեկ ամիս անց: Քաղաքի ավագանին կազմված է 35 հանրապետականներից և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 17 ներկայացուցիչներից:

33-ամյա Մարգարյանը Հանրապետական կուսակցության անդամ վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանի (2000-ից մինչև կյանքի վերջը` 2007 թ., Հայաստանի վարչապետ) որդին է: