ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագիրը

Photo: www.parliament.am

Երկուշաբթի Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիրը:

131 պատգամավոր ունեցող Ազգային ժողովի մեծամասնությունը՝ 108 անդամներ (նիստին ներկա բոլոր պատգամավորները), կողմ են քվեարկել համաձայնագրին:

Ըստ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի՝ Հայաստանի քաղաքացիները ԵՄ երկրներ այցելելիս ավելի քիչ խոչընդոտների կբախվեն: Համաձայնագիրը ընթացակարգերը դարձնում է ավելի արագ, ավելի էժան և նվազ բյուրոկրատական:

Ռեադմիսիոն համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ԵՄ անդամ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց նույնականացման և անվտանգ ու կազմակերպված վերադարձի արագ և արդյունավետ ընթացակարգերի ստեղծումը: