Եվս մեկ փոփոխություն կառավարությունում. նշանակվել էներգետիկայի նոր նախարար

Եվս մեկ փոփոխություն կառավարությունում. նշանակվել էներգետիկայի նոր նախարար


Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի երեկոյան ստորագրել է հրամանագիր` Երվանդ Զախարյանին ազատելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից:

Նույն օրը նախագահի մեկ այլ հրամանագրով երկրի ղեկավարը Լևոն Յոլյանին նշանակել է նախարար:

Մինչև իր նոր նշանակումը Յոլյանն աշխատել է որպես Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ: Նա փոխարինել է Զախարյանին, ով նախարար էր 2014 թ. ապրիլից:

Նոր կադրային որոշումը հաջորդել է օրերս իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագրին, որի համաձայն վերջինը ստացել է երեք նախարարական պորտֆելներ և երկու մարզպետի պաշտոն: