ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ թուրք նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուին:


Ողջունելով հյուրին` ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալու և ավելի օբյեկտիվ կարծիք կազմելու Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին:

«Այս այցելությունը հնարավորություն կընձեռի նաև քննարկելու մեր օրակարգային հարցերը, և, համոզված եմ, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրախորհրդի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք սերտացնել հարաբերությունները և համագործակցությունը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Չավուշօղլուի այցը Հայաստան բոյկոտեցին մի քանի քաղաքական կուսակցություններ, որոնք քննադատեցին ԵԽԽՎ թուրք պաշտոնյանին այն բանի համար, որ նա հրաժարվել էր հարգել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Երևանի հուշահամալիրում: