Արտաքին քաղաքականությունը 2012-ին. ավարտվող տարին Հայաստանի համար նշանավորվեց ԵՄ-ի հետ խորացող կապերով, Սաֆարովի գործով, ղարաբաղյան խնդրում տեղաշարժով, Հայոց ցեղասպանության ճանաչմամբ

2012 թվականը կարող է մտնել Հայաստանի պատմության մեջ որպես կառավարության կողմից ռուսամետ արտաքին քաղաքական ուղեգծի վերանայման և Եվրոպայի հետ աննախադեպ մերձեցման տարի: Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրները` ղարաբաղյան հակամարտությունը և Թուրքիայի հետ հարաբերությունները, այս տարի առաջնահերթ չեն եղել, թեև ստատուս քվոն փոխելու փորձեր ձեռնարկվել են:

Մասնավորապեսս, հունվարին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ընդունվեցին Դմիտրի Մեդվեդևի առաջարկությունները:

Այս հանդիպումից հետո, որը կոչվեց Ռուսաստանի միջնորդական առաքելության ձախողում, կարգավորման մեջ հայտնվեցին նոր միտումներ: Մասնավորապես, փորձագիտական շրջանակներում և կուլուարներում սկսեցին քննարկել «կարգավորում առանց կարգավորման» հնարավորություններ, ասենք` կոմունիկացիաները բացել առանց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները վերջնական կարգավորելու մասին պայմանագրերի կնքման:

Նման ակնարկներ հնչեցին նաև տարածաշրջան, այդ թվում նաև` Հայաստան, ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ : Բացի այդ, Հայաստանը հանդես եկավ միջնորդներին ուղղված կոչով` խթանել տարածաշրջանում ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորող փաստաթղթի ստորագրումը: Հայաստանը, փաստորեն, ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ էր խնդրում:

Ղարաբաղյան կարգավորումը փաստորեն կանգ առավ այն բանից հետո, երբ Ադրբեջանը «համոզեց» Հունգարիային արտահանձնել Բուդապեշտում 8 տարի առաջ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին : Ադրբեջանում Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը հարուցեցին բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների զայրույթն ու կշտամբանքների տեղիք տվեցին:

Բանակցությունների ընդհատումը հանգեցրեց կարգավորման մեկ այլ գործընթացի զարգացման` Ղարաբաղի միջազգային ճանաչման : ԼՂՀ-ն ճանաչեցին ԱՄՆ երկու փոքր նահանգներ և Ավստրալիայի ամենամեծ` Նոր Հարավային Ուելսի նահանգը:

Բացի այդ, Ստեփանակերտ այցելեց Ուրուգվայի խորհրդարանի խոսնակը , որը չբացառեց ԼՂՀ անկախության ճանաչումը արդեն ինքնիշխան Ուրուգվայի կողմից:

Սա հանգեցրեց այն բանին, որ տարեվերջին միջնորդները փորձում էին կողմերին ոչ թե համաձայնության բերել, այլ նրանց զերծ պահել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման, այդ թվում` Ստեփանակերտի օդակայանի բացումից :

Դուբլինում տարեվերջին տեղի ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստը, որտեղ հնչեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը, որում նշվում էր, որ միջազգային իրավունքի ոչ մի սկզբունք գերազանցություն չունի մյուսների նկատմամբ: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ղարաբաղյան կարգավորումը ուղարկեց մեկ տարով քնելու` հայտարարելով, որ 2013-ը Հայաստանում և Ադրբեջանում ընտրությունների տարի է, և ոչ մի նոր բան չարժի սպասել:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, տարեսկզբին հարցը սրվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, սակայն որոշ ժամանակ անց Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրենքը հակասահմանադրական ճանաչեց:

Որից հետո աշխարհում սկսեցին խոսել այն մասին, որ հարկ է պատրաստվել 2015 թվականին, երբ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը , և Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջներ կներկայացնի: Այն մասին, որ Հայաստանը կպատրաստվի 2015 թվականին, տարեվերջին իշխող ՀՀԿ համագումարում իր ելույթում հայտարարեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

2012-ին արտաքին քաղաքականության ուշադրության կիզակետում հայտնվեց նաև Սիրիան, որի մեծ հայկական համայնքը տուժեց ներքաղաքական բախումներից:

Սակայն տարվա գլխավոր միտումը դարձավ հանուն Հայաստանի վրա ազդեցության Արևմուտքի և Ռուսաստանի միջև սրվող մրցակցությունը: Տարին ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները տրամադրված են Արևմուտքի հետ մերձեցման, սակայն չեն պատրաստվում փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ: Ավելին, նկատվում է աշխատանքի յուրօրինակ բաժանում` Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, իր անվտանգությունը կարծես վստահել է Ռուսաստանին, սակայն տնտեսության և ժողովրդավարության գծով մտադիր է ինտեգրվել ԵՄ-ին և ԱՄՆ-ին:

Սերժ Սարգսյանն այս տարի այցելեց Բրյուսել, որտեղ Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ելութ ունեցավ:

Ապա Հայաստան այցելեցին ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը և տարեվերջին` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նրանք հայտարարեցին, որ 2013 թ. նոյեմբերին Հայաստանը կստորագրի ԵՄճի հետ Ասոցացման և Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը:

Ընդ որում, տարվա ընթացքում Հայաստան հաճախակի այցելել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաներ` Պետդումայի երկու պալատների նախագահներ, նախարարներ, որոնք Հայաստանին համառորեն հրավիրում էին դեռևս չձևավորված, սակայն ակտիվորեն գովազդվող Եվրասիական միություն : Հայաստանը բարեկրթորեն հրաժարվում է: Սակայն ինքը` Պուտինը, այդպես էլ չեկավ:

Ռուսաստանի և Արևմուտքի միջև պայքարը տեղափոխվեց տնտեսական հուն, և այժն Հայաստանին շարունակ առաջարկվում են վարկեր, փոխառություններ և այլն:

Տարեվերջին, սակայն, պարզ դարձավ, որ Հայաստանին առայժմ ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման համար ոչ ոք գումար չի հատկացնում:

Ավելին, մինչև տարեվերջ կլուծվի «Գազպրոմի» կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացման հարցը : Հնարավոր է, սա նշանակում է, որ Հայաստանը փոխել է քաղցրահացը մտրակով: