Իշխող կուսակցության թեկնածուն հաղթել է «այլընտրանքային» մրցակցին տեղական ընտրություններում

Իշխող կուսակցության թեկնածուն հաղթել է «այլընտրանքային» մրցակցին տեղական ընտրություններում

Ֆոտոլուր

Իշխող Հանրապետական կուսակցության անդամ Կարո Կարապետյանը հաղթել է Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի ընտրություններում, որին մասնակցել է նաև «այլընտրանքային» կուսակցության ներկայացուցիչը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների՝ կիրակի կայացած քվեարկությանը Կարապետյանը ստացել է 723 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վազգեն Ղազարյանը՝ 623 ձայն: Եվս 26 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Համայնքի ընտրություններում գրանցված էր 1950 ընտրող:

Սուրենավան գյուղում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ մարտի վերջին համայնքի ղեկավար Վարդգես Ղազարյանը մահացավ ավտովթարից: Պարտված թեկնածուն նախկին գյուղապետի եղբայրն է: