Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ նախաձեռնելու է Սարգսյանի հրաժարականի գործընթաց

Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ նախաձեռնելու է Սարգսյանի հրաժարականի գործընթաց

Ֆոտոլուր

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հայտարարել է խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթաց նախաձեռնելու իր ծրագրերի մասին: Նա նաև կոչ է արել երեք առաջատար ոչ իշխանական ուժերին սատարելու գործընթացին, ինչը, նրա խոսքով, ապացուցելու է «իշխանափոխությանը» նրանց հավատարմությունը:

Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ինքը պաշտոնապես դիմելու է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Ժառանգություն» խմբակցություններին՝ արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցը: Նա ասել է, որ երեք ընդդիմադիր խմբակցությունները կարող են ապահովել անհրաժեշտ 44 ստորագրություն 131 պատգամավոր ունեցող Ազգային ժողովում:

«Այս քաղաքական պրոցեսով ես, ըստ էության, փորձում եմ ողջունել «բոլորովին ուրիշ Հայաստանի» գաղափարը և իմ նպաստը բերել քաղաքական թեժ աշունը իշխանափոխությամբ պսակելու եռյակի խոստման իրագործմանը»,- ասել է Փաշինյանը:

Եռյակի ներկայացուցիչներն անմիջապես չեն արձագանքել ընդդիմադիր պատգամավորի գաղափարներին: