Թիմային աշխատանք. կառավարության նիստում դաշնակցական նախարարները ներկայացվել են իրենց գործընկերներին

Թիմային աշխատանք. կառավարության նիստում դաշնակցական նախարարները ներկայացվել են իրենց գործընկերներին

Ֆոտոլուր

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչ երեք նախարարները ներկայացվել են գործընկերներին այսօր կայացած կառավարության նիստում, որը սկսվել է մեկ ժամ ուշացումով:


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին (փոխարինում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին), Արծվիկ Մինասյանին (փոխարինում է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին) և Դավիթ Լոքյանին (արտակարգ իրավիճակների նախարարությունից առանձնացված տարածքային կառավարման և զարգացման նախարար)` մաղթելով «բեղմնավոր գործունեություն»:

Ինչպես հաղորդվում է` երկու նոր դաշնակցական մարզպետներ` Գաբրիել Գյոզալյանը և Հովսեփ Սիմոնյանը, որոնք կգլխավորեն Արագածոտնի և Շիրակի մարզերը, համապատասխանաբար, հինգշաբթի նույնպես ներկա են եղել կառավարության նիստին:

Կառավարությունում վերջին վերադասավորումները բխում են չորեքշաբթի իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագրից:

Չորեքշաբթի ստորագրման արարողությունից հետո երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչների խոսել են «քաղաքական նոր մշակույթի» սկզբի մասին, նշելով, որ իրենց «երկարաժամկետ» համագործակցությունը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների և նպատակների վրա: