Ընդունվեց. օրենսդիրները կողմ են քվեարկել Հայաստանում օտարալեզու դպրոցներին

Չորեքշաբթի հայ օրենսդիրների մեծ մասն ընդունել է դպրոցներում, բացի հայերենից, այլ լեզվով դասավանդելու մասին հակասական օրենքը:


131-հոգանոց Ազգային ժողովն ընդունել է օրենքը 69 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդ որում` «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն դեմ էին դրան և չեն մասնակցել քվեարկությանը:

Կառավարության ներկայացրած օրինագիծը մի քանի փոփոխությունների է ենթարկվել քվեարկությունից առաջ և հունիսին անցկացված առաջին ընթերցումից հետո ընդունվել է` առաջացնելով հասարակության որոշ շերտերի դժգոհությունը:

(Ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ այդ քայլը կսասանի հայերենի` որպես երկրի պետական լեզվի սահմանադրական հիմքերը: Սակայն իշխանությունները և խորհրդարանի կոալիցիոն մեծամասնությունը հերքում է այդ պնդումը:)

«Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների վերջնական տարբերակի համաձայն` Հայաստանում հնարավոր կլինի բացել միջազգային կրթական ծրագրերով աշխատող 11 դպրոցներ` 2-ը մասնավոր, 9-ը` միջկառավարական համաձայնագրերի հիման վրա ստեղծված:

Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաները` հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայ գրականությունը և այլն նույնպես կդասավանդվեն հայերեն, և նշված առարկաներից բոլոր աշակերտները ավարտական քննությունները կհանձնեն հայերեն: