Կրթության ոլորտի ներկայացուցիչները կորցնում են պաշտոնները. հինգ ռեկտոր ազատվել է աշխատանքից

Ուրբաթ կեսօրին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է խոշոր համալսարանների հինգ ռեկտորներին աշխատանքից հեռացնելու մասին:


ՀՀ ԿԳ նախարարը հրամաններ է ստորագրել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի և Գավառի պետական համալսարանի ռեկտոր Հրանտ Հակոբյանի աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:

Պայմանագրերը լուծելու որոշման առնչությամբ ոչ մի պատճառ չի նշվել, սակայն բարձրագույն կրթությունն այն ոլորտն է, որում ներկայիս վարչակարգը բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն է տեսնում, քանի որ այն համարվում է ամենակոռումպացված ոլորտներից մեկը: