Հայաստանի համալսարանները սեպտեմբերին կողջունեն շուրջ 12.000 ուսանողի

Միասնական պետական քննության արդյունքում 2012 թ.-ին Հայաստանի պետական և մասնավոր բուհեր են դիմել Հայաստանի և ԼՂՀ 12.108 շրջանավարտներ՝ հաղորդում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը:


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ նրանցից 10.470-ն ընդունվել են վճարովի, իսկ 1638-ը` անվճար ուսուցման համակարգ:

Առանց ընդունելության քննության բուհ են ընդունվել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների 7 հաղթող, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների 19 մրցանակակիր:

Ընդհանուր առմամբ, այս տարի միասնական պետական քննություն է հանձնել 18.105 դիմորդ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Հանրապետության բոլոր մարզերում և ԼՂՀ-ում ավարտական և միասնական քննությունների անցկացման համար բացվել էին 48 քննական կենտրոններ: