Փայլուն հաղթանակ աստղագիտության օլիմպիադայում

Հոկտեմբերի 17-24-ը Հարավային Կորեայի Գուանգ Ջու քաղաքում անցկացվեց աստղագիտության միջազգային 17-րդ օլիմպիադան, որին մասնակցում էր ՀՀ դպրոցականների թիմը: Օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները փայլուն հանդես եկան` նվաճելով չորս մեդալ` 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե:

Ինչպես հաղորդում է olymp.am կայքը, Ֆիզմաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանն արժանացավ ոսկե մեդալի և հատուկ դիպլոմի` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար, իսկ Երևանի ՀՊՃՀ ավագ դպրոցի սան Արսեն Ասլանյանը` արծաթե: Երկու բրոնզե մեդալների արժանացան ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանը և Սիրանուշ Բաբախանովան:

ՀՀ ՊԳ նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է բոլորին և շնորհակալություն հայտնել «մեր երեխաներին Հայաստանի անունը բարձր պահելու համար»: