Հայաստանի կրթության նախարարը հանդիպել է «Ինթելի» փոխնախագահի հետ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Լոնդոնում կայացած կրթության համաշխարհային համաժողովի շրջանակներում հանդիպել է «Ինթել» կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիսի հետ:

Խոշոր կրթական ծրագրի բարձրաստիճան ղեկավարի հետ հանդիպման ընթացքում Աշոտյանը, ով գլխավորում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք հայաստանյան պատվիրակությունը, քննարկվել են Հայաստանի վարչապետի` Միացյալ Նահանգներ կատարած վերջին այցի ընթացքում կորպորացիայի հետ ստորագրված համաձայնագրի իրականացման մանրամասները:

Հատուկ ուշադրության է արժանացել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովման ծրագրի միջազգային փորձը և Հայաստանում նշված ծրագրի նախագիծը: Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, էլեկտրոնային ուսուցողական նյութերի պատրաստման, մասնագիտացված լաբորատորիայի ստեղծման համատեղ ծրագրերը: