Կալիֆորնիայի բժշկական խորհուրդը ճանաչում ԵՊԲՀ-ն

Կալիֆորնիայի բժշկական խորհուրդը ճանաչել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այսուհետև ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմելու Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար: Ներկայումս համալսարանի միջազգային կապերի բաժինը համապատասխան աշխատանքներ է տանում Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ ԵՊԲՀ-ն ճանաչել էին այլ երկրների բժշկական խորհուրդներ ևս: