Հարկային արտոնություններ Դիլիջանի միջազգային դպրոցին

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը:

Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա 13-18 տարեկան երեխաների համար առաջին բարձր մակարդակի միջազգային գիշերօթիկը Հայաստանում:

Օրինագիծն ընդունվել է 85 կողմ, 5 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրենքի նախագծով՝ ծրագրի իրականացնողներ ճանաչված բոլոր կազմակերպությունները ոչ ռեզիդենտ ընկերություններից ծառայություններ գնելիս կազատվեն առաջացած եկամուտների շահութահարկից:

Ծրագիրն արդեն իսկ քննադատվել էր ընդդիմության և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից, ովքեր պնդում են, որ Հայաստանի տարածքում կրթությունը բոլոր դպրոցներում պետք է լինի հայերեն, իսկ Դիլիջանի դպրոցում ուսուցման հիմնական կլինի անգլերենը:

Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նիստը կայացել էր առողջարանային Դիլիջան քաղաքում այս ամսվա սկզբին: Այն հայտարարել էր, որ դպրոցն առաջին աշակերտների առջև իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերին, իսկ լրիվ հզորությամբ կկարողանա ընդունել առնվազն 60 երկրների 650 աշակերտների: