ՀՊՃՀ ռեկտորն ազատվել է ֆինանսական չարաշահումների մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) գիտական խորհրդի նիստում ռեկտոր Արա Ավետիսյանը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում:

Նույն օրը կրթության և գիտության հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ նախարար Արմեն Աշոտյան հրամանով մարտի 18-ից կդադարեցվեն Ավետիսյանի լիազորությունները ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնում:

Միաժամանակ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշանակվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար:

Մի շարք լրատվամիջոցներ Ավետիսյանի, ով իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, հրաժարականը կապում են ՀՊՃՀ-ում վերջին ստուգումների ընթացքում բացահայտված ենթադրյալ ֆինանսական չարաշահումների հետ: