Հայ աշակերտները կմասնակցեն Բաքվում քիմիայի օլիմպիադային

Հայ աշակերտները կմասնակցեն հուլիսի 20-29-ը Բաքվում անցկացվելիք քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային` ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Մասնակցության հրավերը ստացվել է միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Բաքու կուղեկցի Հայաստանի օլիմպիական հավաքականին:

Մամուլի ծառայությունը հավելել է նաև, որ վերջնական որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ Ադրբեջանի Հանրապետության կողմից հայաստանյան պատվիրակությանը անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն: