Չվայելեց. Սյունիքի մարզպետի օգնականը մի օր էլ չմնաց դպրոցի փոխտնօրենի պաշտոնում

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տխրահռչակ օգնականն ազատվել է Կապանի դպրոցի փոխտնօրենի պաշտոնից վիճահարույց նշանակումից ընդամենը մեկ օր անց:

Զարզանդ Նիկողոսյանը, ով նաև Խաչատրյանի թիկնապահն է, ազատվել էր այն բանից հետո, երբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին լրագրողներն ահազանգել էին այս նշանակման մասին:

Անցյալում Նիկողոսյանը ներգրավված է եղել առնվազն երկու քրեական գործերում որպես կասկածյալ: Մասնավորապես, Խաչատրյանի որդու` Տիգրանի հետ նա մեղադրվել է 2013 թ. Գորիսում Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանության մեջ, սակայն մեղադրանքները հետագայում հանվեցին, քանի որ ըստ քննիչները` երկուսի գործություններն էլ որակվեցին որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն:

Նոր ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, Նիկողոսյանի նշանակման լուրը հայկական սոցիալական ցանցերում իսկական փոթորիկ էր բարձրացրել:

Նախարար Աշոտյանը խոստացել էր զբաղվել այդ հարցով և մի քանի ժամվա ընթացքում պաշտոնապես գրել իր ֆեյսբուքյան էջում, որ Նիկողոսյանի նշանակման որոշումը չեղյալ է համարվել:

Ավելի վաղ Մարինե Դավթյանը` Կապանի 6-րդ հիմնական դպրոցի տնօրենը, լրագրողներին հայտնել էր, թե ինքն է Նիկողոսյանին նշանակել որպես փոխտնօրեն, և որ մարզպետ Խաչատրյանը այդ նշանակման վրա որևէ ազդեցություն չի ունեցել:

Սա վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի կրթության ոլորտում բարձրացած առաջին աղմուկը չէ:

Անցյալ շաբաթ Երևանի 27-րդ դպրոցում մրցույթով տնօրեն էր ընտրվել Սուսաննա Սարգսյանը, թեև երկու տարի առաջ դատարանի որոշմամբ նա մեղավոր էր ճանաչվել նույն պաշտոնում յուրացումներ կատարելու համար: Սարգսյանը նշել է, որ իր վերընտրվելը ցույց տվեց, որ դպրոցի անձնակազմը շարունակում է վստահել իրեն, սակայն նույն դպրոցը երկար տարիներ ղեկավարած քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ նա սա համարում է որպես նշան, որ «կոռուպցիան թիվ 27 դպրոցում շարունակվելու է»:

Կրթության ոլորտում բարձրացած մյուս աղմուկն էլ կապված էր այն հաղորդումների հետ, որ նախարար Աշոտյանի երկու որդիները հաճախում են «Այբ» մասնավոր վճարովի դպրոց, մի հանգամանք, որը ըստ լրատվամիջոցների` վկայում է պաշտոնյայի անվստահությունը պետական դպրոցների նկատմամբ: Բայց Աշոտյանը կտրականապես հերքել է այն կարծիքը, թե իր որդիներին մասնավոր դպրոց ուղարկելը չի նշանակում է, որ հանրակրթական դպրոցները «լավ չեն»: