1988-2013. վերակառուցման քառորդ դար, հավերժ հիշատակ

1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը ներկայիս Հայաստանի պատմության վճռորոշ պահն էր:


Հազարավոր մարդկանց կորուստը և կյանքի բնականոն ընթացքի բեկումը միայն տառապանքների և այն մարտահրավերների սկիզբն էին, որոնք առաջիկա տարիներին պետք է հանգեցնեին քաղաքական համակարգի փլուզմանը և նորի, ավելի խճճվածի ծնունդին, շրջափակմամբ և պատերազմով հարուցված պատմական դժվարին կացության՝ անասելի աստիճան խեղելով Հայաստանը:


Այսօր կյանք է մտել «հետերկրաշարժյան» սերունդը, որը 25 տարի առաջ ծնվել էր՝ «փոխարինելու» իրենց ծնողների կորցրած զավակներին: Բայց բավարար ժամանակ չի անցել՝ կորստյան դատարկությունը լցնելու համար:


Հայերը հայտնի են վերապրելու իրենց ունակությամբ: Այդուհանդերձ, վերակառուցման քառորդ դար անց էլ 1988 թ. դեկտեմբերի 7-ի վերքերը չեն սպիացել. չնայած աղետի գոտին վերափոխելու և տանելի պայմաններ ստեղծելու ջանքերին՝ նրանք, ովքեր վերապրել են երկրաշարժի սարսափները, ժառանգել են հետցնցումները:


ArmeniaNow-ի այս թողարկումը վերջին երեք ամիսների ընթացքում պատրաստված հոդվածների և լուսանկարների շարք է Շիրակի և Լոռու մարզերի մասին, որտեղ կյանքը շարունակվում է, իսկ հիշողությունը՝ մահվան նույն ամսաթվով բազմաթիվ գերեզմաններ բերված ծաղիկների պես թարմ: