Գիա Ղազանչյանը հրաժարական տվեց «Հատիսի» գլխավոր մարզչի պաշտոնիցԱկումբի փոխանցմամբ` մարզիչն իր հրաժարականը պայմանավորել է ակումբի Եվրագավաթի խաղարկությունում ունեցած ոչ հաջող ելույթներով։ Հաղորդվում է նաև, որ «Հատիս» բասկետբոլային ակումբը շնորհակալություն հայտնեց Գիա Ղազանչյանին կատարած «մեծ ծավալի աշխատանքի կապացությամբ և ցանկացավ հետագա հաջողություններ մարզչական կարիերայում»։ Ղազանչյանի գլխավորությամբ «Հատիսը» 2009թ. իր նորամուտը նշեց միջազգային ասպարեզում՝ հիանալի ելույթ ունենալով Եվրագավաթի 2009/10թթ. խաղարկությունում։ «Հատիս» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Խաչատրյանը, ով մինչ այս հանդիսանում էր Գիա Ղազանչյանի օգնականը։ |
|