Բասկետբոլ. 2011 թ. համահայկական խաղերի աստղն աչքի է ընկնում Գերմանիայի լիգայում իր առաջնելույթի ժամանակ

Ամերիկահայ Մայք Դանիելյանը, որը հաջող մրցելույթներով աչքի ընկավ անցյալ տարի Երևանում անցկացված համահայկական խաղերի ժամանակ, հաջողությամբ մեկնարկել է Գերմանիայի պրոֆեսիոնալ լիգայում` օգնելով իր նոր թիմին աննշան առավելությամբ հաղթանակ տոնել վաղեմի մրցակցի նկատմամբ:

«Վոլֆենբյութելի» 24-ամյա նորեկը (Կալիֆորնիայի նահանգի Վան Նայզ քաղաքից) 24 միավոր է վաստակել իր թիմի համար (7 գնդակի տիրապետում, 5 արդյունավետ փոխանցում, երեք միավորանոց նետում), որն այս ամսվա սկզբին 77:76 ընդհանուր հաշվով հաղթանակ է տարել «Գյոթինգենի» նկատմամբ:

Դանիելյանն իր առաջին պրոֆեսիոնալ թիմի` «Վոլֆենբյութելի» հետ պայմանագիրը կնքել է նոյեմբերին: Մինչ այդ նա փայլուն մրցելույթներով հանդես էր եկել օգոստոսին Երևանում անցկացված հինգերորդ համահայկական խաղերում` ճանաչվելով ամենաարդյունավետ խաղացողը բասկետբոլի մրցաշարում: